Ապավեն եղիր` Քեզ ենք հուսացած. Լոկ Քեզ ենք փնտրում, Նաև սպասում… Սովորեցրու մեզ` համբերել Քեզ պես Սիրել Քեզ նման, Ներել Քո չափ, Տեր… ՈՒ համբերատար սպասել գարնան, Որ չի ուշանա ՈՒ լուռ կթակի դուռը ցավերի:
Պատերազմն իր չգրված ու գրված օրենքներն ու կանոններն ունի, և դրանցից մեկը նպատակային կերպով չսպանելն է նրանց, որոնց ձեռքին զենք չկա, ովքեր զենք չեն վերցրել ու քո դեմ զենքով չեն ելել քեզ սպանելու նպատակով, այսինքն՝ խաղաղ կամ քաղաքացիական բնակչությանը: Առավել ևս անթույլատրելի է համարվում երեխաների, կանանց, ծերերի սպանությունը...